Հուշարձանը ժողովրդին հայտնի է Դիք-դիք քարեր, Ցից-ցից քարեր, Քարահունջ անուներով։ Զորաց քարերը աշխարհում պահպանված հազվագյուտ բնակավայրերից է, որ թվագրվում է մթա 3-1 դ կեսերը, այն մեկընդմեջ օգտագործվել է որպես Ներկոպոլիս «Մեռյալների քաղաք» և բնակավայր։ Այստեղ մինչև օրս պահպանվել են գետնափոր չմշակված խոշոր որձաքարերով ծածկված բնակարաններ, ցեղային դամբարաններ, պաշտամունքային այլ կառույցներ։ Կենտրոնական մասում հսկա քարերով շրջանաձև հրապարակներ։ Հուշարձանի քարերը բազալտից են։ Նրանց մի մասի վրա բացված են ձագարաձև անցքեր, որոնք անշուշտ արված են նպատակային։ Հուշարձանաքարերից մի մասը հասնում է մինչև 2,5 մետր բարձրության։ Գիտական շրջանակներում այս կառույցի վերաբերյալ առկա բազմակարծությունը շրջագծվում է երկու հիմնական տեսակետների շուրջ։
Առաջին, որ կանգնեցված քարերը մենհիրներ են՝ պաշտամունքային հուշակոթողներ՝ նվիրված նախնյաց հիշատակին, կենտրոնական ձվաձև կառույցը՝ կրոմլեխ, իսկ քարերի վրա բացված անցքերը ունեն տեխնիկական նշանակություն։
Ինչպես Սթոունհենջը, ֆրանսիական Կառնակը, հոլանդական Նյու րեջը, Զորաց քարերը ևս, որոշ գիտնականներ կարծում են, որ եղել է Արևի պաշտամունքային կենտրոն և աստղադիտարան։ Գիտնականները, հիմնվելով հնագիտության տվյալների վրա, կարծում են, որ Զորաց քարերը կառուցվել է մ. թ. ա. 3-2-րդ հազ. Սահմանագլխին, վաղ բրոնզից միջին բրոնզին անցումային ժամանակաշրջանում և որպես այդպիսին գոյություն ունեցել մինչև մ. թ. ա. 1-ին հազ. կեսերը։ Իսկ որոշ աստղագետներ, հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրա, կարծում են, որ հուշարձանը 6000 կամ 8000 տարեկան է, այսինքն թվագրվում է Մ. ք. ա. 4-6-րդ. հազարամյակներով։ Չի կարելի բացառել, որ մարդիկ Զորաց քարերի վրա բացված անցքերի դիտարկումներով մարդիկ ժամանակին կազմել են իրենց օրացույցը՝ տարվա եղանակների, ամիսների և օրերի կտրվածքով, ինչպես նաև բազմաթիվ ուսումնասիրությունների տվյալներով գուշակել արեգակի և լուսնի խավարումը։ Մեծ գիտնական Նիկողայոս Ադոնցը խոսելով այդ տիպի կառույցի մասին գրել է. «Այս կառույցների նպատակը հայտնի չէ։ Թվում է, թե նրանց մի մասը եղել են բերդեր, մյուսները հավանաբար շրջապատել են սրբավայրերը։ Վերոնշյալ կառույցներին առեղծվածային բնույթ են տալիս այն պատերը, որոնք սկսվում են արտաքին պարսպից և իջնում մինչև դաշտավայր»։ Զորաց քարեր բնակավայրը շատ քիչ է ուսումնասիրված։ Մասնակի պեղել է Ակադեմիկոս Մ. Հասրաթյանը, իսկ հետագայում Է. Պարսամյանը, Բ. Սադոյանը։ Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու՝ Քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան։