Սիսիան, քաղաք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Քաղաքի բնակչությունը 16.823 բնակիչ է (2008)։ Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-ԼՂՀ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովիմակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 մ² մակերես։ Սիսիանի քաղաքապետն է Աղասի Հակոբջանյանը։
**********
Սիսիանում ձմեռը երկարատև է։ Կայուն ձյան շերտը պահպանվում է 3-4 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.8 °C, միջին տարեկանը՝ 6.9 °C, բացարձակ նվազագույնը՝ -34 °C։
Ձմռան եղանակային ռեժիմը բնութագրվում է որպես կայուն և շատ կայուն։ Ձմեռային եղանակները առանձնանում են արևոտությամբ և անհողմ օրերի զգալի քանակով։ Թթվածնի կշռային քանակությունն առավելագույնն է՝ 254 գ/մ³։ Գերակշռում են «չափավոր սառնամանիքային» (երբ օդի միջին ջերմաստիճանը -12.5 °C) և զգալի սառնամանիքային (երբ օդի միջին օրական ջերմաստիճանը -21.5 °C) եղանակները։
Գարունը զով է, երկարատև (2-3 ամիս), չափավոր սառը։ Սկսվում է գարունը ապրիլի երկրորդ կամ երրորդ տասնօրյակից և վերջանում է հունիսի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում։ Մայիսը ամենաանձրևային ամիսն է, ամսական տեղումների քանակը տատանվում է 70-100 մմ։
Ամառը չափավոր տաք է, տևում է 2-3 ամիս, գերակշռում են պարզ եղանակները։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17.9 °C, բացարձակ առավելագույնը հասնում է 36 °C։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 25-56 մմ։ Ամառը որոշակի տարիներին լինում է չորային եղանակ։
Ամռանը գերակշռում են «արևոտ, չափավոր խոնավ» եղանակային տիպը՝ 16 օր ամսվա ընթացքում։ Իսպառ բացակայում է «շատ շոգ և շատ չոր» եղանակային տիպը, ինչը դրական է գնահատում Սիսիանի ամառային եղանակային ռեժիմը։
Աշունը զով է։ Առաջին աշնանային ցրտահարությունները լինում են հոկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներում, երբեմն սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ Անսառնամանիք օրերի թիվը կազմում է 120-180 օր։ Աշունը բնութագրվում է որպես կայուն, արևոտ, անհողմ։ Թթվածնի պարունակությունը մթնոլորտում 240 գ/մ3։