Հալիձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, մարզկենտրոնից` 69 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1300-1350 մ է, hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 23 կմ։
Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թ. և մինչև 1991 թ. գտնվում էր Հարժիսի խորհտնտեսության կազմում։
Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX-րդ դարը։Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 602 մարդ
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 602 մարդ:
Գյուղում է գտնվում կանգուն Սբ. Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թ., ոչ հեռու՝ Հալիձորի Սբ. Աստվածածին կամ «Կուսանաց անապատ» վանքը։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Պողոց-Պետրոս» մատուռը, մի շարք գյուղատեղիներ՝ «Հալիձոր», «Կարմիր», «Հայկաշեն», «Հայկատափ», Հալե, Հին Շենատեղ, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265 թ. արձանագրություն։