TEDxYouth@Sisian միջոցառումը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին Սիսիան քաղաքի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում: Մեր բանախոսներին կարող եք ծանոթանալ այս էջում:
Հուշարձանը ժողովրդին հայտնի է Դիք-դիք քարեր, Ցից-ցից քարեր, Քարահունջ անուներով։ Զորաց քարերը աշխարհում պահպանված հազվագյուտ բնակավայրերից է, որ թվագրվում է մթա 3-1 դ կեսերը, այն մեկընդմեջ օգտագործվել է որպես Ներկոպոլիս «Մեռյալների քաղաք» և բնակավայր։ Այստեղ մինչև օրս պահպանվել են գետնափոր չմշակված խոշոր որձաքարերով ծածկված բնակարաններ, ցեղային դամբարաններ, պաշտամունքային այլ կառույցներ։ Կենտրոնական մասում հսկա քարերով շրջանաձև հրապարակներ։ Հուշարձանի քարերը բազալտից են։ Նրանց մի մասի վրա բացված են ձագարաձև անցքեր, որոնք անշուշտ արված են նպատակային։ Հուշարձանաքարերից մի մասը հասնում է մինչև 2,5 մետր բարձրության։ Գիտական շրջանակներում այս կառույցի վերաբերյալ առկա բազմակարծությունը շրջագծվում է երկու հիմնական տեսակետների շուրջ։
Առաջին, որ կանգնեցված քարերը մենհիրներ են՝ պաշտամունքային հուշակոթողներ՝ նվիրված նախնյաց հիշատակին, կենտրոնական ձվաձև կառույցը՝ կրոմլեխ, իսկ քարերի վրա բացված անցքերը ունեն տեխնիկական նշանակություն։ Ինչպես Սթոունհենջը, ֆրանսիական Կառնակը, հոլանդական Նյու րեջը, Զորաց քարերը ևս, որոշ գիտնականներ կարծում են, որ եղել է Արևի պաշտամունքային կենտրոն և աստղադիտարան։ Գիտնականները, հիմնվելով հնագիտության տվյալների վրա, կարծում են, որ Զորաց քարերը կառուցվել է մ. թ. ա. 3-2-րդ հազ. Սահմանագլխին, վաղ բրոնզից միջին բրոնզին անցումային ժամանակաշրջանում և որպես այդպիսին գոյություն ունեցել մինչև մ. թ. ա. 1-ին հազ. կեսերը։ Իսկ որոշ աստղագետներ, հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրա, կարծում են, որ հուշարձանը 6000 կամ 8000 տարեկան է, այսինքն թվագրվում է Մ. ք. ա. 4-6-րդ. հազարամյակներով։ Չի կարելի բացառել, որ մարդիկ Զորաց քարերի վրա բացված անցքերի դիտարկումներով մարդիկ ժամանակին կազմել են իրենց օրացույցը՝ տարվա եղանակների, ամիսների և օրերի կտրվածքով, ինչպես նաև բազմաթիվ ուսումնասիրությունների տվյալներով գուշակել արեգակի և լուսնի խավարումը։ Մեծ գիտնական Նիկողայոս Ադոնցը խոսելով այդ տիպի կառույցի մասին գրել է. «Այս կառույցների նպատակը հայտնի չէ։ Թվում է, թե նրանց մի մասը եղել են բերդեր, մյուսները հավանաբար շրջապատել են սրբավայրերը։ Վերոնշյալ կառույցներին առեղծվածային բնույթ են տալիս այն պատերը, որոնք սկսվում են արտաքին պարսպից և իջնում մինչև դաշտավայր»։ Զորաց քարեր բնակավայրը շատ քիչ է ուսումնասիրված։ Մասնակի պեղել է Ակադեմիկոս Մ. Հասրաթյանը, իսկ հետագայում Է. Պարսամյանը, Բ. Սադոյանը։ Ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու՝ Քարահունջը 7500 տարի առաջ եղել է սրբավայր և աստղադիտարան։ Սիսիան, քաղաք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում։ Քաղաքի բնակչությունը 16.823 բնակիչ է (2008)։ Գտնվում է Երևանից մոտ 217 կմ հեռավորության վրա, Երևան-ԼՂՀ, Երևան-Իրան ավտոմայրուղուց 6-7 կմ հարավ, Որոտան գետի երկու ափերին, ծովիմակարդակից 1600 մ բարձրության վրա։ Սիսիանի տարածաշրջանը, քաղաքի հետ միասին, ունի 1719 մ² մակերես։ Սիսիանի քաղաքապետն է Աղասի Հակոբջանյանը։
********** Սիսիանում ձմեռը երկարատև է։ Կայուն ձյան շերտը պահպանվում է 3-4 ամիս։ Հունվարի միջին ջերմաստիճանը -4.8 °C, միջին տարեկանը՝ 6.9 °C, բացարձակ նվազագույնը՝ -34 °C։ Ձմռան եղանակային ռեժիմը բնութագրվում է որպես կայուն և շատ կայուն։ Ձմեռային եղանակները առանձնանում են արևոտությամբ և անհողմ օրերի զգալի քանակով։ Թթվածնի կշռային քանակությունն առավելագույնն է՝ 254 գ/մ³։ Գերակշռում են «չափավոր սառնամանիքային» (երբ օդի միջին ջերմաստիճանը -12.5 °C) և զգալի սառնամանիքային (երբ օդի միջին օրական ջերմաստիճանը -21.5 °C) եղանակները։ Գարունը զով է, երկարատև (2-3 ամիս), չափավոր սառը։ Սկսվում է գարունը ապրիլի երկրորդ կամ երրորդ տասնօրյակից և վերջանում է հունիսի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում։ Մայիսը ամենաանձրևային ամիսն է, ամսական տեղումների քանակը տատանվում է 70-100 մմ։ Ամառը չափավոր տաք է, տևում է 2-3 ամիս, գերակշռում են պարզ եղանակները։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 17.9 °C, բացարձակ առավելագույնը հասնում է 36 °C։ Տարեկան տեղումների քանակը տատանվում է 25-56 մմ։ Ամառը որոշակի տարիներին լինում է չորային եղանակ։ Ամռանը գերակշռում են «արևոտ, չափավոր խոնավ» եղանակային տիպը՝ 16 օր ամսվա ընթացքում։ Իսպառ բացակայում է «շատ շոգ և շատ չոր» եղանակային տիպը, ինչը դրական է գնահատում Սիսիանի ամառային եղանակային ռեժիմը։ Աշունը զով է։ Առաջին աշնանային ցրտահարությունները լինում են հոկտեմբերի առաջին և երկրորդ տասնօրյակներում, երբեմն սեպտեմբերի առաջին տասնօրյակում։ Անսառնամանիք օրերի թիվը կազմում է 120-180 օր։ Աշունը բնութագրվում է որպես կայուն, արևոտ, անհողմ։ Թթվածնի պարունակությունը մթնոլորտում 240 գ/մ3։ Հալիձոր, գյուղ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, մարզկենտրոնից` 69 կմ հյուսիս-արևմուտք, Որոտան գետի ձախափնյակում։ Բարձրությունը ծովի մակարդակից մոտ 1300-1350 մ է, hեռավորությունը Գորիս քաղաքից՝ 23 կմ։
Ներկայիս Հալիձորը կառուցվել է 1966 թ. և մինչև 1991 թ. գտնվում էր Հարժիսի խորհտնտեսության կազմում։ Հալիձոր անունը ծագել է Հաբանդ գավառի Հալե, Հալիս կոչվող բնակավայրերի անվանումներից։ 10-րդ դարի սկզբին իշխանուհի Համազասպուհին Հալիձորը նվիրաբերել է Տաթևի վանքին, որի կալվածքն է եղել մինչև XIX-րդ դարը։Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 602 մարդ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2001 թվականին կատարած մարդահամարի տվյալների՝ գյուղի բնակչությունը կազմում է 602 մարդ: Գյուղում է գտնվում կանգուն Սբ. Մինաս եկեղեցին՝ կառուցված 1611 թ., ոչ հեռու՝ Հալիձորի Սբ. Աստվածածին կամ «Կուսանաց անապատ» վանքը։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք գտնվում է նշանավոր Հարանց Անապատը, շրջակայքում են «Խաչին խութ» կոչվող եկեղեցին, «Պողոց-Պետրոս» մատուռը, մի շարք գյուղատեղիներ՝ «Հալիձոր», «Կարմիր», «Հայկաշեն», «Հայկատափ», Հալե, Հին Շենատեղ, ինչպես նաև բազմաթիվ խաչքարերով գերեզմանոցը։ Որոտանի ձախ ափին, այգիների մեջ պահպանված է ժայռաբեկորի վրա կանգնեցված 1265 թ. արձանագրություն։ |