Մեր բանախոսները
Մարգարիտա ԱչիկյանՄարգարիտան հաճախում է Երևան քաղաքի համար 2 պետական քոլեջը։ Նրա երազանքն է մի օր աշխատել Լոնդոնի Բիգ բենի աշտարակում որպես պահակ։ Մարգարիտայի ամենասիրելի կերակուրը տոլման է։ Երբեմն Մարգարիտան մտածում է, որ դեմ չէր լինի որդեգրվել Բրեթ Փիթի և Անջելինա Ջոլիի կողմից։
|
Մերի Բորյան
Մերին Ճամբարակից է և հաճախում է Թթուջրի միջնակարգ դպրոցը։ Նա շատ սիրում է օգնել մարդկանց և երազում է աշխատել բարեգործական ընկերությունում։ Ընկերներն Մերին անվանում են «խուճուճիկ»՝ իր գանգուր մազերի համար։
|
Շահանե Բաղդասարյան
Շահանեն սովորում է Ապարանի ավագ դպրոցում։ Նա շատ երազկոտ բնույթ ունի, և միգուցե հենց այդ պատճառով սիրում է ֆիլմեր դիտել։ Շահանեի նպատակն է ընդունվել ԵՊՀ լրագության ֆակուլտետ։
|
Արմինե ԳաբրիելյանԱրմինեն Հալիձոր գյուղից է։ Նրա երազանքը միակն է՝ այս աշխարհից մի բան հասկանալ ու նաև սիրահարվել մի գեղեցիկ օր։ Արմինեն ԵՊՀ ուսանող է։
|
Աննա Գրիգորյան
Աննան հաճախում է Գյումրու համար 4 ուսումնարանը։ Նրա նապատակն է դառնալ կայացած մարդ և հաջողության հասնել։ Աննայի կյանքում շատ կարևոր դեր է խաղում երաժշտությունը։ Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ Աննան գիշերները լույսը վառ է քնում։
|
Տիգրան Տեր-Գևորգյան
Տիգրանը Կապան քաղաքից է, ներկայումս ԵՊՀ տնտեսագիտական համալսարանի ուսանող է։ Նրա ամենասիրած զբաղմունքներից մեկը երաժշտություն լսելով փողոցներով քայլելն է։ Տիգրանի երազանքն է ապրել անմարդաբնակ կղզում իր ընտանիքի հետ՝ հեռու քաղաքակրթությունից և մարդկանցից։
|
Հայկ Մկրտչյան
Հայկը Երևանից Է։ Նա զբաղվում է կամավորությամբ, հավաքում է իր իսկ մասնակցած ծրագրերի շապիկների հավաքածու, և երազում է ամբողջ աշխարհով շրջագայել, այնպես որ սառնարանին էլ ազատ տեղ չլինի տարբեր երկներից բերած մագնիսով հուշանվերների համար։
|
Մարիամ Մուրադյան
Մարիամը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքից է։ Սովորել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում, իսկ ներկայումս աշխատում է որպես սոցիալական աշխատող Վորլդ Վիժն կազմակերպությունում։ Մարիամի երազանքն է փոփոխություն բերել երեխաների կյանքում գլոբալ մակարդակով։
|
Սոսե Զաքարյան
Սոսեն սովորում է Դարբասի միջնակարգ դպրոցում։ Սոսեն բազմաթիվ հետաքրքրություններ ունի։ Նա հաճախում է պարի խմբակ, երգում է եկեղեցական երգչախմբում, նաև զբաղվում է լուսանկարչությամբ։
|
Կարին Հակոբյան
Կարինը Վարդենիս քաղաքից է։ Ներկայումս սովորում է ռեժիսուրա Մանկավարժական համալսարանի նախապատրաստական բաժնում։ Կարինին ձգում է բեմը, ուստի հենց դար մասին էլ նա խոսելու է։ Իր ապագան Կարինը տեսնում է բեմի վրա։ Կարինը միշտ ժպտում է, այդ իսկ պատճառով նրան ընկերներն անվանում են ժպտերեսիկ։
|
Շուշան Սարգսյան
Շուշանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է և հաճախում է Թթուջրի միջնակարգ դպրոցը։ Շուշանի նպատակն է ոսումն ավարտելուց հետո մեկնել Իտալիա և մի օր աշխատել Վորլդ Վիժն կազմակերպությունում։ Քչերը գիտեն այս փաստը, բայց Շուշանին շատ հեշտ է նեղացնել։
|
Լիլիթ Թադևոսյան
Լիլիթը Սյունիքի մարզի Գորայք գյուղից է։ Նա սիրում է դիտել արկածային ֆիլմեր, իսկ երբ մենակ է լինում նաև երգել։ Լիլիթը ցանկանում է մանկավարժ դառնալ, իսկ նրա երազանքն է աշխարհով ճամփորդել և այցելել Հունաստանը։
|
Լիլիթ Խաչատրյան
Լիլիթը Ամասիա գյուղից է, և ԵՊՀ ուսանող է: Նա սիրում է կյանքը և հասարակ մարդկանց: Նրա երազանքն է ուսումը շարունակել Նյու-Յորքում, ճանապարհորդել ամբողջ աշխարհով և դառնալ ճանաչված հաղորդավարուհի: Լիլիթը շատ է սիրում կրակայրիչներ :)
|
Բաբկեն Ղարաբաղցյան
Բաբկենը սովորում է Գավառի պետական համալսարանում, մագիստրատուրայում, Ֆինանսներ երկրորդ կուրսում: Աշխատում է Վորլդ Վիժն Հայաստանում որպես համայնքային համակարգող և Անելիք բանկում որպես հաճախորդների ներգրավման մասնագետ: Ազատ ժամանակ սիրում է զբաղվել ինտերնետում հետաքրքիր տեղեկատվություն գտնելով, ինչպես նաև ֆիլմեր դիտելով:
|
Էդուարդ Հովհաննիսյան
Էդուարդը Կապան քաղաքից է, և ներկայումս Երևանի պետական համալսարանի առաջին կուրսի ուսանող է։ Ամենաշատը կյանքում Էդուարդը գնահատում է գեղեցկությունը, հատկապես կանացի գեղեցկությունը, ինչը ոգեշնչում է նրան ստեղծագործել։ Էդուարդը բանաստեղծություններ է գրում 10 տարեկանից։
|
Գալուստ ՍտեփանյանԳալուստը 27 տարեկան է: Զբաղվում է միջոցառումների կազմակերպմամբ:
Սիրում է երեխաների հետ շփվել, քանի որ նրա կարծիքով նրանց միտքը մաքուր է և պարզ: Ազատ ժամանակ սիրում է կարդալ: Չի սիրում և չի ընդունում ոչ մի տեսակի սուտ:Գալուստը TEDxYouth@Sisian միջոցառման վարողն է: |